▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՊԵԿ-ը փակել է 2 «ՍԱՍ» սուպերմարկետ

armtimes.com-ը գրում է. Երեւան քաղաքի Թումանյան փողոցում եւ Բաղրամյան պողոտայում տեղակայված «ՍԱՍ» սուպերմարկետներն այսօր առավոտից փակ են: Թումանյան փողոցի սուպերմարկետից օգտվող քաղաքացիներին հենց մուտքի մոտ տեղեկացվում է, որ այս պահին փակ է, իսկ բացվելու մասին որեւէ պարզաբանում չի տրվում:  Մեր տեղեկություններով, սուպերմարկետը փակվել է կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից՝ հարկային ստուգում իրականացնելու նպատակով: ՊԵԿ-ից եւ «ՍԱՍ գրուպ»-ից պարզաբանում ստանալուն պես այն կհրապարակենք: Հիշեցնենք, որ «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցն ընդգրկված է «ՍԱՍ գրուպ»-ի մեջ եւ պատկանում է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանին՝ առավել հայտնի ՍԱՍ-ի Արտակ անվամբ:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին