▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պեմզաշենի դեպքով կալանավորվածներից մեկը փորձել է ինքնասպան լինել

Պեմզաշենում տեղի ունեցած սպանությունների գործով կալանավորված Վրույր եւ Արկադի Բարսեղյաններից մեկը կալանավայրում ինքնասպանություն գործելու փորձ է արել։ 

MediaHub-ի տեղեկություններով՝ Արթիկի կալանավայրում գտնվող երկու ամսով նախնական կալանք ստացած ենթադրյալ հանցագործներից մեկը (հանգամանքներից ելնելով անունը չենք հրապարակում) Արթիկի քերակատարողական հիմնարկի աշխատակցից պարան է խնդրել, ըստ երեւույթին՝ կախման եղանակով ինքնասպանություն գործելու նպատակով։ 

Սպանությունների մեջ մեղադրվող ազգականներ Արկադի եւ Վրույր Բարսեյանները պահվում են քրեակատարողական հիմնարկի տարբեր մենախցերում։ Պեմզաշենի սպանությունների գործը դեռեւս նախաքննության փուլում է։ 

Մեր աղբյուրի հաղորդմամբ՝ քրեական գործի նախաքննության շրջանակում, ուշ երեկոյան, երբ գյուղում մարդկանց շարժը դադարել է, ենթադրյալ հանցագործներին բերել են սպանության վայր՝ դեպքի վայրի նկարագրության համար։ Թեպետ Պեմզաշենում 24 օր առաջ տեղի ունեցած դաժան սպանությունից հետո, այսպես ասած, կրքերը հանդարտվել են, այդուհանդերձ մեծաթիվ ոստիկաններ շարունակում են շուրջօրյա հսկողություն իրականացնել Վրույր եւ Արկադի Բարսեղյանների տների տարածքում։ Ըստ ամենայնի, որպեսզի կանխեն սպանվածների հարազատների կողմից տները այրելու փորձը, ինչն արդեն իսկ արձանագրվել է։ 

Մենք նաեւ տեղեկացանք, որ նախաքննական մարմինը խուզարկություն է իրականացրել Վրույր Բարսեղյանի տանը, որի արդյունքում հայտնաբերվել է խոշոր չափի գումար։ 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին արտակարգ ու ողբերգական դեպք էր տեղի ունեցել Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքի Պեմզաշեն գյուղի տներից մեկում։ Տան բնակիչները չէին արձագանքել դռան թակոցներին, իրավապահների ներկայությամբ դուռը բացելուց հետո հատակին 3 դի էր հայտնաբերվել՝ տան բնակիչներ Զարինե Մելիքսեթյանը, նրա դուստր Կարինե Մելիքսեթյանը եւ նրա 8-ամյա որդին: Մի քանի օր շարունակ իրավապահները չէին կարողանում բացահայտել, թե ովքեր են ոճրագործները, որոնք դաժան կերպով սպանել էին տան անդամներին, սակայն նոյեմբերի 12-ին ենթադրյալ հանցագործություն կատարածները հայտնաբերվեցին եւ նրանցից մեկը՝ Վրույր Բարսեղյանը, խոստովանել է:

Տեսանյութը դիտեք Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

Դիտեք նաև՝

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին