▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պերմյակովի հայր ներկայացած մարդու բացառիկ հարցազրույցը

«Նովոստի–Արմենիա» գործակալություն զանգահարած և որպես Վալերի Պերմյակովի հայր ներկայացած մարդը ցավակցություն է հայտնել Գյումրիում կարատված ողբերգության հետևանքով զոհվածների հարազատներին և մտերիմներին։ «Ես զանգահարեցի, որպեսզի ցավակցություն հայտնեմ հարազատներին և բարեկամներին, այդ քաղաքի բոլոր բնակիչներին, ինձ դժվար է խոսել, որովհետև… ինչպես կարող էր նման բան կատարվել…»,- ասել է գործակալություն զանգահարած տղամարդը։ Նա նշել է, որ իր որդին` Վալերի Պերմյակովը, ծառայել է Անդրբայկալյան երկրամասում, չորս ամսվա ուսում է անցել ուսումնական կենտրոնում։ «Ծառայել է այնտեղ չորս ամիս, շատ լավ է ծառայել, մեծ ոգևորությամբ է գնացել բանակ։ Նա հաջողություններ ուներ մարտական և ֆիզիկական պատրաստությունից, տանկերի տեխնիկական վարումից, նրան վերջերս հերթական կոչումն են տվել»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Նա միաժամանակ չի հաստատել հայկական ԶԼՄ–ներում տարածված տեղեկությունն այն մասին, որ «Վալերի Պերմյակովը բազմաթիվ անգամ փախել է բանակից»։ «Ես այդպիսի տեղեկություն չունեմ, մենք զրուցել ենք հեռախոսով… Նա լավ տղա էր, լավ զինվոր, բայց նա նաև երիտասարդ է, իսկ երիտասարդը երիտասարդ է, և հնարավոր է, ինչ–որ խախտումներ ուներ, բայց դրանց մասին ոչին չի ասել, հնարավոր է, որ եղել են, բայց չեմ կարող հաստատել»,- ասել է զանգահարողը։ Նա նշել է, որ վերջին անգամ որդու հետ խոսել է Սուրբ ծննդյան օրը` հունվարի 7–ին, և զրույցի ընթացքում տարօրինակ ոչինչ չի նկատել։ «Ամեն ինչ կարգին էր։ Նրա հետ զրուցելուց հետո ես ու կինս որևէ կասկած անգամ չենք ունեցել, որ ինչ–որ բան այն չէ։ Նա շիտակ մարդ է և կարող էր ասել, որ ինչ–որ բանից դժգոհ է կամ որ զզված է ամեն ինչից և տուն է ուզում գալ, բայց այդպիսի բան չկար։ Ոչ մի խնդրի մասին նա երբեք չէր խոսում»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Ըստ նրա` հակառակը, որդին ասել է, թե ցանկանում է անցնել պայմանագրային ծառայության` ծառայությունը շարունակելու նպատակով։ «Ծառայությունը նրան դուր էր գալիս։ Նա հատուկ գնում էր մարզասրահ, ձգում մարմինը, որ համապատասխան տեսք ունենա։ Ամեն ինչ լավ էր, մենք չենք կարողանում հավատալ, որովհետև ոչ մի դրդապատճառ չկար… Մեզ անհասկանալի է, թե ինչպես է դա կատարվել, չէ՞ որ չէր դժգոհում, գոհ էր ծառայությունից…»,- ասել է տղամարդը։ Զրուցակիցը միաժամանակ նշել է, որ պատրաստ է գործակցել քննիչների հետ։ Տղամարդը պատմեց, որ իրեն հայտնել են, թե որդին նախօրեին կորել է զորամասի տարածքից, իսկ երեքշաբթի առավոտյան Չիտայում գտնվող իրենց տուն են եկել քննիչն ու թաղայինը` ցուցմունք վերցնելու համար։ 

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին