▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պերմյակովն իրականում գոյություն ունի՞, թե՞ մերոնք գնում ծիկրակում են միայն դռների արանքից

ՀՀ քննչական կոմիտեն պետք է նախ եւ առաջ հստակ հայտարարի այն քննիչի անունը, ով հարցաքննել է Պերմյակովին: Կա՞ արդյոք նման մարդ, գոյություն ունի՞ թե չէ, թե՞ մերոնք գնում ծիկրակում են միայն դռների արանքից, լուռ հետեւելով ռուսական քննչական խմբի գործողությունները:

Մնացած ամեն ինչ իմիտացիա է, արդեն գիտենք քանի պարկուճ է հատնաբերվել, կամ ոնց է մտնել կասկածյալն Ավետիսյանների տուն, դուք ասեք, թե ինքն արդյոք մենակ է եղել թե ոչ, ասեք, թե մատնահետքերը համապատասխանում են թե ոչ, ասեք, թե այդ ինչպես ստացվեց, որ ջուր ուզողը դուռը չծեծեց, այլ ապակին հանած գողեգող մտավ տուն....հարցեր շաաաաաատ կան:

Նռանե Պապոյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին