▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետք չէ խուճապահար լինել ինչ–որ մեկ ամսվա կտրուկ գնաճից․ էկոնոմիկայի նախարար

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը լրագրողների հետ զրույցում խոսել է գնաճի մասին՝ նշելով, թե կարիք չկա խուճապահար լինել։

«Պետք չէ խուճապահար լինել ինչոր մեկ ամսվա կտրուկ գնաճից, եթե նայենք, թե ինչ տրենդներ են տեղի ունենում աշխարհում, ապա, իհարկե, շատ վատ է, որ գները աճում են, բայց նաև պետք է հասկանալ, թե որոնք են է դրա ֆունդամենտալ հիմքերը»,– ասել է նա՝ հավելելով, որ բազմաթիվ գործոններ են ազդում գների վրա, դա ոչ միայն Հայաստանի ներքին իրավիճակով է պայմանավորված, այլ նաև միջազգային շուկայով։

Վահան Քերոբյանի խոսքով՝ ծովային բեռնափոխադրումների գները, ամբողջ աշխարհում սննդամթերքի գները կտրուկ բարձրացել են, դրա համար դրա ազդեցությունը հայաստանյան շուկայի վրա էական է։

«Կենտրոնական բանկը և Կառավարությունը աշխատում են այն ուղղությամբ, որ հնարավորինս չհանդուրժեն կամ զսպեն գնաճը և այդ առումով Կենտրոնական բանկը գործիքակազմ ունի, որը կիրառում է»,– ասել է նա։

Էկոնոմիկայի նախարարի կարծիքով՝ հաջորդ ամիսներին դրական դինամիկա կտեսնենք:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին