Արդեն տեղեկացրել ենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ցյուրիխում աշխատանքային ճաշ է ունեցել Շվեյցարիա-Հայաստան առևտրային պալատի ներկայացուցիչների և շվեյցարացի գործարարների հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախկին նախագահ Դոմինիկ դե Բումանը:
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որից հետո պատասխանել է հանդիպման մասնակիցների տարբեր հարցերի:
Հարցուպատասխանի ընթացքում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանում հարկային վարչարարությանը, ներդրումային միջավայրի շարունակական բարելավմանը, մոնոպոլիաների դեմ պայքարին ժողովրդավարության ամրապնդմանը, ազատ և անկախ դատական համակարգի կայացմանը, պետական կառավարման համակարգի օպտիմալացմանը վերաբերող հարցերի:
Կարդացեք նաև՝ Եթե պատրաստ եք ձեր քայլը կատարել, եկեք Հայաստան.... Նիկոլ Փաշինյանը` շվեյցարացի գործարարներին