▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետք է հետ բերեք փողերը, բանակում մի քանի միլիարդ դոլար պետք է ներդրվի․ Փաշինյանը՝ բանակից փող գողացողներին

 

 

Ստեփանավանում նախընտրական քարոզարշավի ժամանակ Փաշինյանն անդրադարձավ ՀՀԿ-ի կողմից պատգամավորի թեկնածու առաջադրված Դավիթ Շահնազարյանի այն հայտարարությանը, որ ներկայիս իշխանություններն Արցախի համար շատ ավելի վտանգավոր են, քան Ադրբեջանը՝ իր բոլոր զինված ուժերով, որ այն, ինչ ասաց Սասուն Միքայելյանը, իրականում քաղաքական ծրագիր է, որն իրականացնում է  Նիկոլ Փաշինյանը:

 

 

Նիկոլ Փաշինյանն ասել է. «Վերջերս բացահայտված սերժական Դավիթ Շահնազարյանը հայտարարել է, թե մեր իշխանությունը եկել է, որպեսզի Ղարաբաղը հանձնի: Ես չեմ ուզում էմոցիոնալ հայտարարություններ անել, որովհետև ՀՀԿ-ն ու Շահնազարյանը ոչ մի էմոցիա չեն շարժում:

Բայց ես ուզում եմ ասել՝ մեր կառավարությունն ու ես ՀՀ առաջին ղեկավարն եմ, ով ասել ա հետևյալը, որ ՀՀ ոչ մի ղեկավար ու իշխանություն չի կարող լուծել Ղարաբաղի հարցը, որովհետև ժողովուրդն է որոշողը:

Եթե կլինի Ղարաբաղի հարցի կարգավորման էնպիսի առաջարկ, որն իմ կարծիքով ընդունելի կլինի ժողովրդի համար, կգամ ու կներկայացնեմ, և ժողովուրդը կորոշի՝ ընդունել, թե՞ ոչ»:

Փաշինյանի խոսքով՝ ժողովրդի մանդատը ստանալով՝ ինքը արմատախիլ է անելու բանակից կոռուպցիոն մեխանիզմները: «Մեր առաջնահերթությունը մեր բանակը վերստին տարածաշրջանի ամենամարտունակ բանակը դարձնելն է: Սա մեզ համար լինելու է բացարձակ առաջնահերթություն:  Բայց այդ փողերը տանողները չմտածեն, որ իրենց ասելու ենք ցտեսություն: Ես ուղիղ ասում եմ՝ հավաքեք, պետք է հետ բերեք փողերը: Առաջիկայում մեր բանակում մի քանի հարյուր միլիոն, եթե ոչ միլիարդ դոլար պետք է ներդրվի: Եվ այդ գումարների մի հսկայական մասը, այդ գողացվածները պետք է վերադարձվեն: Չվերադարձնեք կամավոր, կվերադարձնեք հարկադրաբար: Ժողովրդով կգնանք յուրաքանչյուրի հետևից ու կոպեկ-կոպեք կստանանք»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտեք նաև՝ Նիկոլ Փաշինյանի և «Իմ քայլ»-ը դաշինքի հանդիպումը՝ Տաշիր քաղաքում:

 

 

 

Դիտեք նաև՝ 

Կարդացեք նաև՝  Ինչ-որ մարդիկ փորձում են դպրոցները ներգրավել քաղաքական պրոցեսների մեջ․ Արայիկ Հարությունյան

Բոմժ են եղել, պիտի վերադառնան իրենց նախկին` բոմժի կարգավիճակին. Նիկոլ Փաշինյանը՝ Սպիտակում

Չփորձի որևէ հաստավիզ թպրտա, պատերով կտամ. Նիկոլ Փաշինյան

Ժողովրդի արյունը խմողը չի կարա թասիբից խոսի. Սուրեն Պապիկյանը` ՀՀԿ-ի մասին

Բանակը թալանած իշխանությունն անվտանգությունից խոսելու ի՞նչ իրավունք ունի. Փաշինյանը` Արցախի խնդրի լուծման մասին 

Հատ-հատ պատրաստվեք, ձեռներիցդ առնելու ենք թալանած վերջին կոպեկը. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն ընթերցում է մեկական բանաստեղծություն Սիլվա Կապուտիկյանի ու իր գործերից

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին