▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետք է փորձենք մաքսիմալ օգտագործել BOGG-ի պոտենցիալը․ Փորձագետ

«Եթե Ամերիան դառնա BOGG-ի անդամ, անուղղակիորեն մի քայլ առաջ կգնա միջազգային կապիտալի շուկաներին հասանելիություն ապահովելու տեսանկյունից։

Ի՞նչ է դա տալիս։  

Փողը աշխարհում շատ է, մարդիկ չգիտեն՝ որտեղ ներդնել։ Այդ ազատ փողը հոսում է միջազգային ֆինանսական կենտրոններ՝ Լոնդոն, Նյու Յորք, Տոկիո և այլն։ BOGG-ն  ցուցակված է Լոնդոնի բորսայում, նշանակում է՝ հասանելիություն ունի էժան փողին։ Այսպիսով կարողանում է այդ փողը ներգրավել և բաշխել ըստ ոլորտների»,- անդրադառնալով Ամերիաբանկի և BOGG-ի միջև հավանական գործարքին՝ «Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է Եվրասիական ֆոնդային բորսաների ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կոնստանտին Սարոյանը։

«Եթե Հայաստանում կարիք լինի ավելացնելու ֆինանսավորման ծավալները, BOGG-ն հնարավորություն ունի էժան փող բերել։ Ամերիան էլ իր հերթին, բացի էժան վարկեր տալուց, կարող է ուղղակի ներդրումներ անել տնտեսության մեջ»,-նշել է Սարոյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին