▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետրոս Ղազարյանն այդպես էլ Կենտրոն հեռուստաընկերություն չվերադարձավ

Armtimes.com-ը գրում է. Կենտրոն հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման հեղինակ եւ վարող Պետրոս Ղազարյանը արձակուրդից վերադարձել է, սակայն եթերում նրա հաղորդումը չի ներկայացվում: Հեռուստաընկերության տնօրենն ավելի վաղ ասել էր, որ նախորդ շաբաթ ավարտվում է Ղազարյանի արձակուրդը:

Կայքի հետ զրույցում Պետրոս Ղազարյանն այսօր ասաց. «Այս շաբաթը ոնց որ թե դուրս եկավ, երեւի շաբաթ օրը կասեմ հաստատ: Դեռ արձակուրդում եմ»: Հարցին՝ նկարահանումների մասնակցո՞ւմ եք, Պետրոս Ղազարյանը հարցով պատասխանեց. «Ես ի՞նչ նկարահանման պետք է մասնակցեմ»: Դիտարկմանը, որ խոսքը «Ուրվագիծ» հաղորդման մասին, նա այսպես արձագանքեց. «Ինձ որ շաբաթ օրը զանգահարեք, ես ձեզ հաստատ կասեմ»:

Կենտրոն հեռուստաընկերության տնօրեն Էդգար Ավագյանն էլ  լսելով հարցը ասաց, որ զբաղված է:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին