▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փետրվարի 12-ից հետո հանրապետությունում կզգացվի գարնան շունչը. Գագիկ Սուրենյան

armtimes.com-ը գրում է. Առաջիկա 5 օրերի ընթացքում հանրապետության տարածքը հիմնականում կգտնվի կայուն անտիցիկլոնի ազդեցության գոտում, ինչը նշանակում է, որ եղանակի էական փոփոխություն չի սպասվում: Բացառություն է կազմում փետրվարի 14-ը. այդ օրը կնկատվի ամպամածության խտացում: Հանրապետության առանձին հատվածներում փետրվարի 14-ին սպասվում են թույլ տեղումներ:

Եղանակի վերաբերյալ ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայության կանխատեսումները մեզ հետ զրույցում ներկայացրեց ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Օդի ջերմաստիճանն այսօր եւ վաղն էական փոփոխություններ չի կրի: Սակայն սկսած փետրվարի 12-ից հարավ-արևմուտքից հանրապետության տարածք կներթափանցեն արեւադարձային տաք օդային հոսանքներ, որոնց ազդեցությունը կպահպանվի մինչեւ փետրվարի 15-ը ներառյալ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 12-ից մինչեւ 15-ը ե′ւ գիշերը, ե′ւ  ցերեկը կբարձրանա 6-8 աստիճանով: Արդյունքում, ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն Տավուշի եւ Սյունիքի հովտային հատվածներում, մասնավորապես Իջեւան, Բագրատաշեն, Կապան, Մեղրի, Ագարակ քաղաքներում փետրվարի 15-ին օդի ջերմաստիճանը ցերեկը կհասնի +15…+18, Արարատյան դաշտում եւ Երեւանում՝ +10…+12 աստիճանի»,- մանրամասնեց Սուրենյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին