▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պիկետ՝ դատախազության մոտ

 

Վաղը՝  փետրվարի 12-ին, ՀՀ դատախազության մոտ տեղի կունենա պիկետ։ Այս մասին իմանում ենք «Միանում եմ» ֆեյսբուքյան նախաձեռնության էջից։
Հաշվի առնելով, որ Ավետիսյանների ընտանիքի սպանդից անցել է մեկ ամիս, սակայն ժողովրդի պահանջը դեռ չի իրականացվել՝ մեղադրյալը չի փոխանցվել ՀՀ իրավապահներին,
Հիմնվելով ՀՀ գլխավոր դատախազի հայտարարության վրա՝ ռուսական կողմին դիմելու է պահանջով, որպեսզի ոճրագործության մեղադրյալը փոխանցվի ՀՀ իրավապահներին,
ՀՀ դատախազությունից պահանջում ենք՝
-գործել թափանցիկ և հրապարակել ռուսական կողմին ուղարկված դիմումի պատասխանը,
-տալ երաշխիքներ, որ մեղադրյալը փոխանցվելու է ՀՀ իրավապահներին,
-տալ երաշխիքներ, որ մեղավոր/ները պատժվելու են ՀՀ օրենսդրությամբ։
Կոչ ենք անում՝
-առաջնորդվել իրավական կատեգորիաներով, այլ ոչ թե տղամարդու խոստումներով,
-առաջնորդվել ՀՀ օրենսդրությամբ և կնքված միջազգային իրավական ակտերով, և ոչ թե այլ երկրի սահմանադրությամբ։
Մեր պահանջն արդար է։

Վաղը՝  փետրվարի 12-ին, ՀՀ դատախազության մոտ տեղի կունենա պիկետ։ Այս մասին տեղեկանում ենք «Միանում եմ» ֆեյսբուքյան նախաձեռնության էջից։

«Հաշվի առնելով, որ Ավետիսյանների ընտանիքի սպանդից անցել է մեկ ամիս, սակայն ժողովրդի պահանջը դեռ չի իրականացվել՝ մեղադրյալը չի փոխանցվել ՀՀ իրավապահներին, Հիմնվելով ՀՀ գլխավոր դատախազի հայտարարության վրա՝ ռուսական կողմին դիմելու է պահանջով, որպեսզի ոճրագործության մեղադրյալը փոխանցվի ՀՀ իրավապահներին:

ՀՀ դատախազությունից պահանջում ենք՝ գործել թափանցիկ և հրապարակել ռուսական կողմին ուղարկված դիմումի պատասխանը, տալ երաշխիքներ, որ մեղադրյալը փոխանցվելու է ՀՀ իրավապահներին, տալ երաշխիքներ, որ մեղավորները պատժվելու են ՀՀ օրենսդրությամբ։

Կոչ ենք անում՝ առաջնորդվել իրավական կատեգորիաներով, այլ ոչ թե տղամարդու խոստումներով, առաջնորդվել ՀՀ օրենսդրությամբ և կնքված միջազգային իրավական ակտերով, և ոչ թե այլ երկրի սահմանադրությամբ։

Մեր պահանջն արդար է»,-ասված է նախաձեռնության հաղորդագրության մեջ:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին