▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պլատոնն իմ ընկերն է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է. Թորոսյանը՝ Սանասարյանի դեմ ցուցմունք տալու մասին

«Ես որեւէ մեկի դեմ ցուցմունք չեմ տվել: Ցուցմունք ընդհանրապես չեն տալիս ինչ-որ մեկի դեմ կամ կողմ: Այլ ընդամենը տալիս են ինֆորմացիա իրենց տեղեկացվածության մասին»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով մամուլում տարածված այն տեղեկությանը, թե ինքը Դավիթ Սանասարյանի դեմ ցուցմունք է տվել:

Արսեն Թորոսյանը նշեց, որ ցանկացած բան, ինչ ինքը գիտի՝ հասանելի է լինելու իրավապահ մարմիններին. «Դավիթ Սանասարյանի գործին ես ամբողջությամբ չեմ տիրապետում և չպիտի տիրապետեմ, բացի այդ, կա նախաքննական գաղտնիք, որը չպիտի հրապարակվի»,-ասաց Արսեն Թորոսյանը:

 

 

 

 

 

 

 

 

Հարցին, թե որպես նույն թիմի անդամ հավատո՞ւմ է արդյոք Դավիթ Սանասարյանին, և ինչպիսի՞ն են իր զգացողություններն այն առումով, որ գուցե իր ցուցմունքը վնասել է Դավիթ Սանասարյանին, Արսեն Թորոսյանը ընդգծեց. «Ես ենթադրություններով չեմ առաջնորդվում, այլ առաջնորդվում եմ հետևյալ սկզբունքով` «Պլատոնն իմ ընկերն է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է»: Որպես նախարար՝ ես չունեմ հարազատ, բարեկամ և ընկեր»,-ասաց Արսեն Թորոսյանը` նշելով, որ Դավիթ Սանասարյանի հետ մտերիմ է եղել և հիմա էլ է մտերիմ:

Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Դավիթ Սանասարյանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են։

Հավելենք, որ ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ Դավիթ Սանասարյանի մասնակցությամբ կաշառք վերցնելու տեսանյութ է առկա:

Սանասարյանը հերքել է այդ տեղեկատվությունը, իսկ ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ այն աղբյուրը և այն լրատվամիջոցը, որն առաջինը կտեղադրի  իր մասնակցությամբ կաշառք վերցնելու տեսանյութը, ինքը հենց այդ լրատվամիջոցում էլ կկտրի  իր ձեռքը:

Կարդացեք նաև՝ Փաշինյանը՝ Սանասարյանի շուրջ ծավալվող քննարկումների մասին

Իմ դեմ իրականացվողը շինծու է, անգամ ապացուցման կարիք չունի. Դավիթ Սանասարյան

ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել

Քենեդու սպանության մեջ ինձ կասկածնելն ավելի հիմնավոր կլիներ, քան կոռուպցիայի հետ կապ ունենալը. Սանասարյան

Միշտ սիրել, սիրում ու սիրելու եմ բոլորիդ. Դավիթ Սանասարյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին