▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՊՆ աշխատակիցները խլել են news.am-ի թղթակցի տեսախցիկը, վնասել լրագրողի ձեռքը

news.am-ը գրում է. Կոտայքի մարզի «Մուլտի գրանդ» հյուրանոցում այսօր՝ ապրիլի 15-ին, տեղի է ունեցել ՀԱՊԿ Ռազմական կոմիտեի ութերորդ նիստը:

Մինչ news.am-ի թղթակիցը հյուրանոցի մոտ սպասում էր մասնակիցներին, մասնավորապես, ՌԴ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովին, ՀՀ ՊՆ երեք աշխատակից առանց ներկայանալու՝ լրատվական գործակալության թղթակցից խլել են տեսախցիկն ու լրագրողի վկայականը՝ վնասելով լրագրողի ձեռքը: Զինվորական համազգեստով տղամարդիկ հրաժարվել են ներկայանալ. միայն պատճառաբանել են, որ չի կարելի նկարահանում իրականացնել:

Ապօրինաբար խլված տեսախցիկը նրանք տարել են անհայտ ուղղությամբ:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին