▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փնտրվում է Հայաստանի Արտաքին գործերի նախարարը


Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

 Հայաստանի ԱԳՆ-ի վատ աշխատանքի մասին կարելի է բազմահատորանոց փաստերով հիմնավորված տվյալներ ներկայացել: Վերջին օրերին Հայաստանի շուրջ կատարված գործընթացները վերստին ապացուցեին, որ Հայաստանի ԱԳՆ անգործությունն ու անատամ քաղաքականությունն արդեն անցել են բոլոր սահմանները: Այն պայմաններում, երբ ԵԽԽՎ-ում հակահայ զեկույց է հրապարկվում, երբ Սուդանում զոհված հայ օդաչուների աճյունները բախտի քմահաճույքի են մնում, Հայաստանի ԱԳ նախարարությունն ի դեմս նախարարի որևէ գործողություն չի իրականացնում: Արտաքին գործերի փոխնախարար Կարեն Նազարյանը լրագրողների հարցերից խուսափելով կցկտուր հայտարարում է, թե ԵԽԽՎ-ում պրոադրբեջանական զեկույցը Ադրբեջանի խաղվիարային դիավանագիտության հետևանք է, իսկ մյուս փոխնախարար Շավաշ Քոչարյանը ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիարկությանը համեմատում է որդնած խնձորի հետ. «Ադրբեջանի պատվիրակությունն ասես որդնած խնձոր լինի, որն ընկել է ԵԽԽՎ և բոլոր խնձորներին որդնացնում է»,-ասել է Շավարշ Քոչարյանը:
Նման կենցաղային մակարդակի հայտարարություն կարող է անել Հայաստանի ցանկացած քաղաքացի: Խավիրային դիվանագիտության մանրամասներին բոլորը լավ ծանոթ են, բայց, լավ, եթե Ադրբեջանն իր խավիրային դիվանագիտությունն է առաջ տանում, Հայաստանի ԱԳՆ-ն ու ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունն ինչո՞վ է զբաղվում, իրենք պատասխան ինչ գործողություններ են իրականացնում, բայցի խաղվիարային դիվանագիության ու փտած խնձորի մասին հայտարարություններից: Լրջանալու պահն է, պարոնայք: 
Մեկ այլ խնդրի մասին. Նախօրեին հարավային Սուդանում բեռնատար օդանավի վթարըից 5 հայի է զոհվել: Մինչ օրս զոհերի ընտանիքները չգիտեն՝ ինչպես, ինչ միջոցներով են իրենց ամուսինների, որդիների ու հայրերի աճյունը տուն վերադարձնելու, իսկ Հայաստանի ԱԳՆ լռում էր, անգամ ցավակցություն չեղավ… վայրկյաններ առաջ հայտարարեցին, թե զբաղվում են հարցով: Մենք իրավունք չունենք նման կերպ աշխատող ԱԳՆ ունենալ...…

 

Մամուլի Խոսնակ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին