Հանրությունն, անշուշտ, իրավունք ունի իմանալ, թե իր վճարած հարկերի հաշվին՝ ի՞նչ տեսակի ու որակի գործունեություն են ծավալում պետական պաշտոնյաները։
Այդ պահանջը վերաբերում է նաև այն գործիչներին, հրապարակային դեմքերին, ովքեր ընդդիմադիր են, բայց ապագա իշխանություն ձևավորելու հայտ են նարկայացնում։
Օրինակ, Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցները պնդում են, որ հենց նա է նախագահ ընտրվել վերջին ընտրություններում՝ առնվազն ակնարկելով, որ հենց Ռիչարդիչն է ընդդիմության առաջնորդը։
Եվ ուրեմն՝ մեր նախագահացու–ընդդիմության առաջնորդը տևական ժամանակ տնից, իմա՝ երկրից դուրս է եկել և չի վերադարձել։ Նույնիսկ նրա կողմնակիցնարը չգիտեն՝ երբ կվերադառնա։
Մեզանում՝ անպատասխանատու են թե իշխանությունները և թե ընդդիմությունը՝ առաջինը մեր փողերը, երկրորդը՝ հույսերը մսխելու հարցում։
Փնտրվում է Րաֆֆի Հովհաննիսյանը
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet