▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՊՈԱԿ-ներում ու ԾԻԳ-երում կան մարդիկ, որ 6 մլն դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյանը կփակի դրանք

Այն պետական կառավարման համակարգը՝ վարչապետ եւ նախարարներ, որը կա հայաստանում, իսկական պետական կառավարման համակարգը չի. ՀՀ-ում գոյություն ունի զուգահեռ կառավարման համակարգ: Այս մասին Մոսկվայում հայ գործարարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նրա խոսքով, գոյություն ունեն հիմնադրամներ, ՊՈԱԿ-ներ, ԾԻԳ-եր, որոնք ֆինանսավորվում են պետության կողմից եւ իրականացնում են գործառույթներ, որոնք պետք է իրականացնեն նախարարությունները:

«Եվ այդտեղ աշխատող մարդիկ նախարարին ու վարչապետից մի քանի անգամ ավել աշխատավարձ են ստանում: Հիմա կանչում ենք էդ մարդկանց, հարցնում ենք, թե ո՞րն է իրենց աշխատանքի արդյունքը եւ պարզում, որ աշխատանքի արդյունքը զրո է: Փոխարենը ունեն պադավատներ, լավ օֆիսներ: Պետական կառավարման համակարգը բաժանվել է երկու մասի՝ էլիտար եւ ոչ էլիտար: Նրանց միավորում է մի բան, որ երկուսն էլ ոչ մի բան չեն անում: Ուղղակի մեկը ոչ մի բան չանելու համար բարձր աշխատավարձ է ստանում, մյուսը՝ ցածր: Մեկը թանկ գալստուկ է կապում, մյուսը՝ էժան: Ես էլ ասում եմ՝ Հայաստանում ոչ մի բան չանելու համար ոչ ոք ոչ մի բան չի ստանա սրանից հետո:

Ես որոշում եմ կայացրել, որ Հայաստանում բազմաթիվ ՊՈԱԿ-ներ, ԾԻԳ-եր կարող են փակվել: Ինչու պետք է լինեն մարդիկ, որ ստանան պետական բյուջեից 6 մլն դրամ աշխատավարձ, երբ Հայաստանում թոշակը 30 հազար դրամ է»,-ասաց վարչապետը:

 

 

 

 

 

 

 

Կարդացեք նաև՝ Նախորդ իշխանությունը բոլոր քուչի ընտրակեղծարարներին բերել է պետական պաշտոններ է տվել. Փաշինյան

Դա չի կարող առնչվել բիզնեսին. Փաշինյանը պարզաբանեց, թե ինչ է անցումային արդարադատությունը

Ինչպես Նիկոլ Փաշինյանը ժամանեց Մոսկվա

Փաշինյանը Պուտինի հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ հարաբերությունները կկառուցվեն ներքին գործերին չմիջամտելու սկզբունքի հիման վրա

Ի հեճուկս որոշ վատատեսության, մեր հարաբերությունները զարգանում են դինամիկ կերպով. Փաշինյանը՝ Պուտինի հետ հանդիպմանը

Փաշինյանը կոչ է արել զարգացնել Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը

Համոզված եղեք, որ ոչ ոք ոչ մեկին չի ուզում «խաբի, քցի»...Նիկոլ Փաշինյանը՝ Մոսկվայի հայ գործարարներին

Ռուսաստանի հետ մեր հարաբերություններում չկա ոչ մի պրոբլեմ, ոչ մի ուղղությամբ. Փաշինյան


Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին