Երկիրն ու հայրենիքը...
Կեղծիքի ու անարժեքության հենքին ստեղծված ամենաամուր փոխկապակցվածությունն անգամ` փլուզման է դատապարտված: Դիտարկեք նեղ տեսանկյունից. հասարակ` ընկերական, մտերմական, բարեկամական հարաբերություններում, նշածս երևույթներից` ցանկացածի ի հայտ գալու պարագայում, ինքնաբերաբար, հետևում է կազմաքանդում:
Իսկ երկիր, պետություն, հասարակություն` սկիզբ են առնում նշածս փոխկապակցվածություններից: Համընդհանուր արժեքային համակարգ ձևավորելու հրամայականը ուժեղ պետականություն ստեղծելու հիմնական նախապայմանն է:
Այլապես «փոքրիկ ախպերությունների» վերածված համակարգն,անխուսափելիորեն, դատապարտված է կործանման: Հատկանշական է այն, որ ինչպես կանոն, այդպիսի գոյացություններն` իրենք էլ հենց դառնում են սեփական կործանման հիմնապատճառ:Որովհետև առանց արժեքային համակարգի` զսպող ու ձուլող ազդեցության, մարդն անկառավարելի է դառնում հենց` իր սեփական բնազդային դրսևորումների նկատմամբ: Արդյոք մեզանում ստեղծված իրողությունը նույնը չէ...Ախր,մեծարգո` «ժողովրդապետեր», որտեղ են ձեր պետականության` հոգևոր և մշակութային արժեքները,որ գոնե ձեր իշխանավարման հիմքերն ամրացնեն...«Շոու բիզնես» էիք ուզում,դե ճաշակեք...«Փոքրիկ ախպերությունների» վերածված համակարգն,անխուսափելիորեն,դատապարտված է ինքնակործանման: Խլված ու ապականված տարիների համար` սիրտ է,ինչպես չցավի...Բայց քարը գլխին: Երկիրն ու հայրենիքը...