▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փոքրիկ դիտարկում «զենք չունենք» շարքից

 

Մի փոքրիկ դիտարկում "Զենք չունենք շարքից": Մարտական գործողությունների ինտենսիվությունը աննախադեպ էր լոկալ պատերազմների համար: Հրետանու մասով մենք արդեն նշել ենք դա, հայ հրետանավորները հրաշքներ են գործել: Խորհրդային դասական ռազմագիտության լեզվով ասած. հայկական կողմից գործել է գնդային և դիվիզիայի հրետանային խմբեր, հիմնականում դիվիզիոններ, որոնք իրենց երեք անգամ քիչ կրակով հաղթել են բանակային մակարդակի հրետանային խմբավորումներին:
Սակայն գրեթե չի խոսվում հայկական ՀՕՊ և ՌԷՊ ստորաբաժանումների աշխատանքի մասին: Նրանք ևս չափազանց բարձր արդյունքներ են գրանցել: Այս օրերին համեմատականներ կատարեցի և մեր կողմից խոցված կամ վնասազերծած 14 ԱԹՍ, որից մի քանիսը մարտական, ցուցանիշը ըստ էության ևս աննախադեպ է:

Հ.Գ. դեռ շատ դետալներ կբացվեն, մանրամասն կվերլուծվեն և այդ էմոցիոնալ գնահատականների փոխարեն իրենց տեղը կգտնեն փորձագիտական գնահատականները:

Արծրուն Հովհաննիսյան

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին