▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի անունը շահարկելով՝ նրա ոչ բարով-խերով բարեկամուհին դրամահավաք է սկսել

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Վատ է, շա՛տ վատ ու նույնիսկ գարշելի, երբ նյութական օգուտ քաղելու փորձեր է արվում այնպիսի զարհուրելի դժբախտության վրա, ինչպիսին տեղի ունեցավ Գյումրիում:

Քիչ առաջ տեղեկացա, որ հրաշքով փրկված փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի անունը շահարկելով՝ նրա բարեկամներից որոշները դրամահավաք են սկսել՝ հաշվեհամար բացելով վերջինիս մահացած պապիկի քրոջ անունով, ով նույն Գյումրիում, մեղմ ասած, ոչ այդքան բարի համբավ ունեցող մի կին է:

Բոլորս էլ տեղյակ ենք, որ փոքրիկը դեպքից անմիջապես հետո գտնվում է գրեթե ամբողջ հայության ուշադրության կենտրոնում, և կարծում եմ՝ նրա հետագա բարեկեցության հարցը վեր է ցանկացած կասկածից, առավել ևս որ արդեն իսկ հայտնվել են որոշ պաշտոնյաներ և մեծահարուստներ, որոնք թե անկեղծ մղումներից ելնելով և թե անձնական փիարի համար, սակայն խոստացել են հոգալ փոքրիկի հետագա, նյութապես անհոգ կյանքը:

Ուստի համարում եմ, որ փոքրիկ Սերյոժայի ոչ բարով-խերով բարեկամուհու այս զզվելի «գումար վաստակելու» փորձը պետք է խստագույնս կանխվի, քանզի հաստատ կգտնվեն մարդիկ, ովքեր կատարվածից դեռևս շոկային վիճակում գտնվելով՝ փոխանցումներ կանեն տվյալ հաշվեհամարին, և որոնցից, գրեթե համոզված եմ, Սերյոժային ոչ մի լումա չի հասնի:

Վահան Մարտիրոսյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին