▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պուտինը ծանոթացրել է Փաշինյանին ու Ալիևին. ՀՀ վարչապետը մանրամասներ է ներկայացրել

Արդեն տեղեկացրել ենք, որ Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքից ֆեյսբուքյան ուղիղ եթեր իրականացնելով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ արդեն վերադառնում են Երևանում և պատմել է Մոսկվայում ունեցած հանդիպումների, Ֆուտբոլի Աշխարհի Առաջնության առաջին խաղի մասին։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Ֆուտբոլի Աշխարհի Առաջնության բացման արարողությունից և Ռուսաստան-Սաուդյան Արաբիա խաղից հետո Վլադիմիր Պուտինը ԱՊՀ երկրների ղեկավարների համար ընդունելություն էր կազմակերպել, որին ներկա էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Վլադիմիր Պուտինը ծանոթացրել է Նիկոլ Փաշինյանին ու Իլհամ Ալիևին,սակայն, ինչպես ՀՀ վարչապետն է նշել, « պարզապես տեղի ունեցավ ծանոթացման հնարավորություն, մենք խանոթացանք պարզապես, սա ևս տեղեկատվություն է, որ պետք է տրվի, որևէ խոսակցություն տեղի չունեցավ»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին