▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պուտինը հրաժարվել է կայսերական թագից

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաժարվել է գլխին դնել իրեն նվիրված թագը: Նախագահը այն  դրել է դերասան Գենադի Խազանովի գլխին: Դա տեղի է ունեցել Խազանովի 70-ամյակի առիթով Պուտինի հետ հանդիպմանը՝ Կրեմլի Կապույտ հյուրասրահում:

Հանդիպման ժամանակ Պուտինն ու Խազանովը թեյ են խմել, նվերներ են փոխանակել: Պուտինը Խազանովին խոհարարական գիրք է նվիրել, Խազանովը` Ռուսական կայսրության թագի կրկնօրինակը: Պուտինը կատակել է, թե` թա՞նկ է: Սակայն Պուտինը թույլ չի տվել, որ Խազանովը թագը դնի իր գլխին, փոխարենը ինքն է նվերը դրել նվիրողի գլխին:

Այս մասին հայտնում է Life News-ը:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին