▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պուտինը ներառվել է 100 համաշխարհային մտածողների ցանկում

«Foreign Policy» ամսագիրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ներառել է 100 գլխավոր համաշխարհային մտածողների ցանկում: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն:

Ռուսաստանի նախագահին այդ ցանկում ներառելու պատճառ են նշվել Սիրիայում ավիահարվածները: Նրա անվանակարգում նշված է. «Խաղաղապահի դերի համար, որն արտահայտվել է ռմբակոծություններով»:

ՌԴ նախագահը ներառվել է այն անձանց ցանկում, որոնք «որոշում են կայացնում»: Այդ ցանկում ներառվել են նաև Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարը, Հունաստանի ֆինանսների նախկին նախարարը, Գերմանիայի կանցլերը, Մավրիկիայի նախագահը, Բանգլադեշի վարչապետը, ինչպես նաև երկու միջազգային խմբեր, որոնք աշխատում են ամերիկա-իրանական և ամերիկա-կուբայական համաձայնագրերի վրա:

 

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին