Դիվանագետ Արա Պապյանը դրական է համարում Վլադիմիր Պուտին-Նիկոլ Փաշինյան հանդիպումը:
«Տպավորություն էր, թե Պուտինն ավելի լարված է, քան Նիկոլ Փաշինյանը: ՀՀ վարչապետի ելույթում կարևոր էր խնդիրների առկայության մասին նշելը, որոնք պետք է լուծվեն: Չգիտես ինչու՝ մեր նախկին ղեկավարությունը խուսափում էր խնդիրները բարձրացնել»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արա Պապյանը՝ հավելելով.
«Շատ կուզեի, որ Փաշինյանը միջազգային հաջորդ այցի ժամանակ Բրյուսել գնար, քանի որ արդեն պաշտոնական հրավեր կա: Այս քայլով կհավասարակշռեր մեր քաղաքականությունը, հնարավորություն կտար ավելի շատ տնտեսական աջակցություն և օգնություն ստանալ ԵՄ երկրներից»: