▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Փող տվեք եւ գործ չունեք»-ի փոխարեն Արմեն Սարգսյանն առաջարկում է հետևել Իսրայելի օրինակին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին և ելույթ է ունեցել:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նիստից հետո, զրուցելով լրագրողների հետ, Արմեն Սարգսյանն ասել է, որ  Սփյուռքին որպես դոնորի վերաբերվելը սխալ է և այդպիսի վերաբերմունքը մտահոգություն է առաջացնում:

«Եթե մենք խոսում ենք ազգային միասնության մասին, հարկ է հիշել, թե ինչպես են սփյուռքի բնակիչները, այդ թվում նաեւ՝ համացանցի միջոցով, մասնակցել այս օրերին տեղի ունեցած իրադարձություններին: Երբ մենք խոսում ենք ազգային շարժման մասին, հարց է ծագում `արդյո՞ք Սփյուռքը նրա համար է, որպեսզի փող ուղարկի եւ մասնակցություն չունենա: Կարծում եմ, դա սխալ է», - ասաց Սարգսյանը: ՀՀ նախագահը շեշտեց, որ նրանք, ովքեր ներդրում են կատարում, պարտականությունների հետ միասին պետք է նաեւ իրավունքներ ունենան: «Միգուցե մի օր մենք կհասնենք այն բանին, որ նրանք քվեարկելու իրավունք կունենան: Այսինքն, հարցը նրանում է, թե արդյո՞ք միայն Հայաստանի բնակիչներն ու քաղաքացիներն իրավունքներ ունեն»,- ասել է Արմեն Սարգսյանը:

Որպես լուծման օրինակ՝ Արմեն Սարգսյանը նշել է Իսրայելը, որտեղ հրեան, քաղաքացիություն ստանալով, պարտավոր չէ մի քանի տարի ապրել երկրում՝ առանցքային պաշտոններ զբաղեցնելու իրավունք ունենալու համար: Նրա խոսքով՝ Սփյուռքում մեծ սեր կա պատմական հայրենիքի նկատմամբ, եւ մեր նպատակն է բաց ու ազնիվ կերպով ներգրավել սփյուռքահայերին, եւ ոչ թե փող պահանջել, չվերաբերվել «փող տվեք եւ գործ չունեք» դիրքերից՝ նշելով, որ սահմանափակումները տարածվում են նույնիսկ Սփյուռքի այնպիսի ականավոր ներկայացուցիչների վրա, ինչպիսին Ազնավուրն ու Քրքորյանն են:

 

 

«Հայաստանի եւ սփյուռքի միջեւ խոչընդոտներ կան՝ հոգեբանական եւ իրավական: Մինչեւ այդ խոչընդոտները վերացվեն, ստացվուն են միայն դրամական հարաբերություններ: Մենք բոլորս մեկ ազգ ենք: Մենք մտածելու ենք մեկ ազգի նման՝ չբաժանելով Հայաստանի, Սփյուռքի, Արցախի բնակիչների»,- առաջարկել է Արմեն Սարգսյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին