▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փողը կա, դպրոցը կա, ո՞ւմ ենք սպասում. Նիկոլ Փաշինյանը բարկացավ

 

 

 

 

 

 

Կառավարության այսօրվա նիստում քննարկման դրվեց անհատույց սեփականության իրավունքով գույք հանձնելու և քանդման աշխատանքներ կազմակերպելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը։ Զեկույցով հանդես եկավ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, ով նշեց, որ ծրագրով նախատեսված է, որ կառուցվող և վերակառուցվող դպրոցները սեյսմակայուն են լինելու առնվազն ինը բալ երկրաշարժի դեպքում և այս նպատակով նախագծերն անցնում են նաև միջազգային փորձաքննություն։ 

 

 

 

«Նախատեսվում է ամբողջովին քանդել երկու դպրոցների՝ Երևանի Լևոն Դալիշյանի անվան թիվ 95 միջնակարգ դպրոցը և թիվ 116 հիմնական դպրոցները, և միայն ճակատային մասը պահպանելով, մասնակի քանդել 4 դպրոցի շինությունները՝ Մուրացանի անվան թիվ 18 հիմանկան, Կարապենցի անվան թիվ վեց հիմնական, Հերացու ավագ դպրոցը և Կոջոյանի անվան թիվ 15 կրթահամալիրը»,-նշեց նախարարը։

 

 

 

 

 

 

 

 

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ այս հարցի համատեքստում պետք է ներառել նաև դոնոր գործընկերների հետ ինտենսիվ աշխատանքը, ԵՄ հետ համագործակցության ճանապարհային քարտեզում ևս փորձել ներառել այս ծրագրերը։

 «Որակի նկատմամբ վերահսկողությունը պետք է շատ լուրջ լինի, «պետական շինարարություն» մտածողությունը պետք է վերացնել»,-նշեց վարչապետը։

Որոշմումը միաձայն ընդունվեց կառավարության կողմից։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին