▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՊՊԳ վարչության ծառայողն իրեն վստահված տարածքից գույքի գողություն է կատարել

Ոստիկանությունը շարունակում է սեփական շարքերը մաքրելու եւ ոստիկան կոչումը ստվերող ծառայողներին հայտնաբերելու գործընթացը։

Հոկտեմբերի 11-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պահպանության տակ գտնվող Վերին Դավթաշենի ջրամատակարարման հիդրոտեխնիկական կառույցից տրակտորի շարժիչ և այլ դետալներ են գողացել։

Տարված աշխատանքների արդյունքում պարզվել եւ հիմնավորվել է, որ գողությունը կատարել է ոստիկանության ՊՊԳ վարչության ծառայողներից մեկը, ով ի պաշտոնե կոչված էր իրեն վստահված գույքն ու տարածքը պահպանելուն։ Նույն օրը նա ոստիկանությունում խոստովանել է կատարածը։

Հանգամանքները պարզվում են։

Նախապատրաստվում են նյութեր։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին