▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փրկվել է վաղածին 135 երեխայի կյանք

Հանրապետությունում 2013թ. ապրիլից մինչև 2014թ. նոյեմբեր «Սուրվանտա» դեղի կիրառման շնորհիվ փրկվել է վաղածին 135 երեխայի կյանք: 

«Փրկենք հարյուրավոր կյանքեր» նախագծի շրջանակում անցկացվեց «Վաղածին երեխաների մոտ շնչառական դիսթրես համախտանիշի բուժման և կանխարգելման սկզբունքները» թեմայով խորհրդաժողով` նվիրված վաղածին երեխաների համաշխարհային օրվան: Միջոցառման հիմնական նպատակն է մասնագետների հետ քննարկել վաղածնության խնդիրը, ի հայտ բերել վաղածին փոքրիկի լույս աշխարհ գալու ռիսկերը և կազմակերպել պատշաճ խնամք նեոնատալ շրջանում, խթանելու վաղածին երեխայի առողջ աճը: Խորհրդաժողովը կնպաստի վաղածին երեխաների խնդիրների վերաբերյալ հասարակության գիտելիքների բարձրացմանը: Երկրորդ տարին է, ինչ միջոցառման մասնակիցները երկինք են բաց թողնում սպիտակ փուչիկներ, որոնք խորհրդանշում են տարվա ընթացքում փրկված երեխաների թիվը: 

«Առողջապահության նախարարության գերակա խնդիրներից մեկը մանկական մահացության ցուցանիշի իջեցում է: Վերջին տարիներին մենք մեծ հաջողություններ ենք գրանցել: Մասնավորապես 1990 թվականից մինչև 2013 թվականը մանկական մահացությունը նվազել է 47 տոկոսով»,- ողջունելով մասնակիցներին, ասաց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը: 

Նրա խոսքով, չնայած գրանցած հաջողություններին, վիճակագրական տվյալների վերլուծության դեպքում մահացության իջեցմանը զուգահեռ նեոնատալ մահացությունը նորից կայուն աճի միտում է արձանագրել:

Սերգեյ Խաչատրյանի գնահատմամբ` վաղածնության խնդրի լուծման հարցում անհրաժեշտ է գիտելիքների, մարդկային և կազմակերպչական ռեսուրսների համախմբում: Նա ՀՀ առողջապահության նախարարության անունից շնորհակալություն հայտնեց բոլոր այն անհատներին ու կազմակերպություններին, մասնավորապես «Նվիրիր կյանք» հիմնադրամին, որոնց ջանքերի շնորհիվ փրկվել և փրկվում են վաղածին երեխաների կյանքեր, բարձրացվում է նաև հանրության իրազեկվածության աստիճանը:

«Սուրվանտայի օգտագործումը մեկն է այն լուրջ գործիքներից, որոնք նվազեցնում են մանկական մահացության ցուցանիշը, դրա արդյունավետությունն ապացուցված է ամբողջ աշխարհում»,- հավելեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալը: 

«Փրկենք հարյուրավոր կյանքեր» նախագիծը մեկնարկել էր 2012 թվականին «Ֆարմ Թրասթ» բժշկադեղագործական ընկերության կողմից Նեոնստալ բժշկության հայկական ասոցիացիայի և ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ: Նախարարությունը սուրֆակտանտը ներառել է «Հիմնական դեղերի ցանկում» և ձեռնսմուխ է եղել Հայաստանի ծննադատներն այս դեղամիջոցով ապահովման պետական ծրագրի իրականացմանը: Նախագծի առաջին փուլի իրականացումը հնարավոր է դարձել «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի ֆինանսական աջակցության շնորհիվ, որի պատվավոր նախագահն է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:

Խորհրդաժողովին ներկա էր նաև Բելառուսի գլխավոր մանկական անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Օկսանա Սֆիրսկայան, ով հայաստանյան գործընկերներին ներկայացրեց իրենց երկրի փորձը, անդրադարձավ հաջողություններին ու ծրագրերին: 

Նշենք, որ սուրֆակտանտ-«Սուրվանտան» դեղը հեղուկի մակերևութային լարվածության փոքրացման շնորհիվ խոչընդոտում է նորածինների թոքերում ալվեոլների կպումներին: 

Պաշտոնական տվյալներով` մեր երկրում տարեկան ծնվում է 450 վաղածին երեխա, որից 250-`ը ծայրահեղ ցածր քաշով և շնչառական դիսթրես համախտանիշով:

Ընդհանուր առմամբ, վերջին 20 տարում աշխարհում դիտվում է վաղածին երեխաների ծնելիության ցուցանիշների աճ, իսկ վաղածին հղիությունը գերակշռում է նորածինների մահացության պատճառների թվում` հանգեցնելով տարեկան ավելի քան 1մլն դեպքի կամ աշխարհում մանուկների մահերի 35 տոկոսը:

Մանկական անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Հրանտ Կալենտերյանի խոսքով` մեր երկրում գրանցված դրական արդյունքը հնարավոր չէր առանց բարեգործական հիմնադրամների, մասնավորապես` «Նվիրիր կյանք» հիմնադրամի: Նեոնատոլոգ Պավել Մազմանյանն էլ նշեց, որ դեղամիջոցը նվազեցնում է վաղածին երեխաների մահացությունը` թոքերի վնասվածքների հավանականության նվազեցման և նրանց թոքային հիվանդությունների միջոցով: 

Մասնագետները նման միջոցառումների միջոցով ցանկանում են հրավիրել հանրության ուշադրությունը այն փաստի վրա, որ բազամաթիվ անվանի մարդիկ, հասարակական-քաղաքական գործիչներ, արվեստագետներ վաղածին լինելով հանդերձ անհավանական հաջողությունների են հասել կյանքում:

Առողջապահության նախարարություն

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին