Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությունը կատարելու կասկածանքով շուրջ ամիսներ շարունակ կալանքի տակ գտնվող Արայիկ Պետրոսյանն ազատ է արձակվել:
Այս մասին ASEKOSE.am-ի հետ զրույցում ասաց Արայիկ Պետրոսյանի պաշտպան Նորայր Նորիկյանը` նշելով, որ նախաքննական մարմինը պարզել է, որ օպերատիվ քննչական գործողությունների արդյունքում հանցագործության կատարման գործում Պետրոսյանի մասնակցությունը չի հաստատվել: