«Քեզ չեմ սիրում Էրդողան ու պարտավոր էլ չեմ սիրել»,- գրել է թուրք երգիչ Աթիլլա Թաշը «Օրթասայֆա» լրատվական կայքում: Բացի այս` Թաշը հրապարակավ նշել է 10 պատճառ, թե ինչու չի սիրում Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Երգիչը «Էրդողանին չսիրելու 10 պատճառ» վերտառությամբ իր հոդվածում հատ-հատ թվարկում է բոլորը:
1. Բաց աճուրդները տալիս է յուրայիններին, ամրապնդում էիր դիրքերը մեդիադաշտում: Ականջ չի դնում աշխարհի կամ էլ ժողովրդի դիտողություններին, հանդգնաբար հաշվի չի առնում դրանք: Ոչ մի քննադատություն չի հանդուրժում:
2. Նա շատ ոխապահ է: Ով դուրս գա նրա դեմ, լինի լրագրողը, ընդդիմադիր գործիչ, գործարար, դատավոր, դատախազ, ոստիկան, երիտասարդ, ուսանող, թե մի անբողջ երկիր, թշնամի է դառնում: Ոմանց հարկերով, ոմանց էլ այլ բաներով է նեղը գցում:
3. Խոսքով մերժում է կրոնական և ռասսայական խտրականությունը, բայց գործով անում է դրանք. «կներեք ինձ հայ են ասել» խոսքով դեմ է դուրս գալիս հային, «հրեայի վիժվածք» խոսքով դեմ է դուրս գալիս հրեային:
4. Ոստիկանական բռնություններից սպանված Բերքին Էլվանի, Աբդուլլահ Ջոմերթի, Ալի Իսմաիլ Քորքմազի և էլի շատերի հանդեպ գթասիրտ չի գտնվում: Նրանց ընտանիքներներին անգամ օգնության ձեռք չի մեկնում, դեռ մի բան էլ վանում է: Չի ստանձնում ոչ մի պատասխանատվություն:
5. Էրդողանն ասում է. «Ոնց ասեմ, էնպես է լինելու»: Նա պետության շահերը ստորադասում է իր էգոյին: Ամբողջ աշխարհը ծաղրում է իրեն ու Թուրքիային, իսկ ինքը դեռ շարունակում է տարված մնալ համաշխարհային լիդերի հովերով:
6. Իր կողմից արվող ամեն սխալը կապում է երևակայական թշնամիների հետ: Ինքնաքննադատություն բացարձակ չի անում: Մեղքը շարունակ բարդում է ընդդիմադիր կուսակցությունների վրա:
7. Դեռ իշխանության եկած-չեկած` սպորտի, մասնավորապես ֆուտբոլի մեջ ներքաշեց կեղտոտ քաղաքականությունը` ասելով. «ֆուտբոլային մարզադաշտերում էլ քաղաքականություն կա»:
8. Ասաց. «Երկրում 3 մլրդ տնկի եմ դրել» ու իրեն իրավունք վերապահեց կտրել նույնքան ծառ նույն այդ երկրում: Բանվորների և զինվորների սպանությունները կապում է իսլամական միստիկայի հետ, մինչդեռ իր որդու վրա չի թողնում ոչ մի օրենք չի տարածվի:
9. «Ես համաշխարհային լիդեր եմ, Մերձավոր Արևելքում առանցքային խաղացող» ասելով` խառնվում է մեկ ուրիշ երկրի ներքին գործերին և Թուրքիայի Հանրապետությունը ներքաշում անհայտ արկածախնդրությունների մեջ:
10. Փոխանակ բացահայտեր Հանրապետության պատմության ամենամեծ կաշառակերության գործը, դա անվանեց հեղաշրջման փորձ ու այնքան ամոթալի բաներ արեց, որ եթե գրեմ, ցուցակը կերկարի: