Օրեր առաջ Քիմ Քարդաշյանը հրապարակել էր նախկինում արված մերկ ֆոտոշարքից նոր լուսանկարներ: Դրանց տարածումից հետո համացանցում հնչել են քննադատություններ, որոնց համաձայն` Քիմը չափից շատ է տարվել ֆոտոշոփ ծրագրով, և իր մարմինը կատարյալ է դարձրել` զգալիորեն նիհարած ներկայանալով: Ավելի ուշ` համացանցում Քիմի լուսանկարների օրիգինալ տարբերակներն են հայտնվել, որոնք հաստատում են, որ քննադատությունները տեղին են:



