▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ՔԿՀ պետը կալանավորից «սպարտիվկա» է ստացել». ՀՀ դատախազությունը արձագանքում է

2015 թվականի հոկտեմբերի 23-ին «Հրապարակ» օրաթերթում «ՔԿՀ պետը կալանավորից «սպարտիվկա» է ստացել» վերնագրով հոդված է հրապարակվել, որը պարունակել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով (կաշառք ստանալը) և 312-րդ հոդվածի 1-ին մասով (կաշառք տալը) քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում կատարված քննչական գործողությունների արդյունքում ստացված տվյալներ:
Վերոնշյալի առնչությամբ ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչությունում 2015 թվականի հոկտեմբերի 28-ին ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածով (նախաքննության կամ հետաքննության տվյալները հրապարակելը), և 315-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական անփութությունը) հարուցվել է քրեական գործ և նախաքննություն կատարելու համար ուղարկվել ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչություն:
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին