▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քննչական կոմիտեն՝ 2-րդ հարկից ընկած ու մահացած երեխայի դեպքի մասին

 2016թ. փետրվարի 13-ին՝ ժամը 17.00-ին,  «Հրազդան» ԲԿ ՓԲԸ-ից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ «գանգուղեղային տրավմա, գանգոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել մանկահասակ աղջիկ երեխա, ով անմիջապես տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։ 2016թ. փետրվարի 14-ին՝ ժամը 22.40-ին,  փոքրիկը հիվանդանոցում մահացել է:

 

Փաստի առթիվ ոստիկանության Հրազդանի բաժնում նախապատրաստված նյութերը փետրվարի 15-ին ստացվել են Կոտայքի մարզային քննչական վարչությունում, որի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 1 տարեկան 3 ամսական երեխան  երեխան մարմնական վնասվածքն ստացել է 2016թ. փետրվարի 13-ին՝ ժամը 16.30-ի սահմաններում, Ծաղկաձոր քաղաքի Կեչարեցու փողոցի տներից մեկում՝ երկրորդ հարկի աստիճաններից վայր ընկնելու հետևանքով:

 

Նախնական տվյալներով՝  մանկահասակ երեխան իր չորս ամյա եղբոր հետ գտնվել է երկրորդ հարկի ննջասենյակում՝ քնած: Որոշ ժամանակ անց մեծահասակները լսել են վայր ընկնելուն բնորոշ ձայն և շտապել հյուրասենյակ, որտեղ տեսել են փոքրիկին  առաջին հարկի հատակին: Երեխան անմիջապես տեղափոխվել է Հրազդանի հիվանդանոց, իսկ այնտեղից՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ էլ մեկ օր անց մահացել է:

 

Կոտայքի մարզային քննչական վարչությունում կատարվում է քննություն՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար, փետրվարի 15-ին նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ԱՆ ԴԲԳԳ կենտրոնի Երևան քաղաքի ԴԲՓ բաժնի փորձագետներին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին