ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել՝ կապված ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանի որդու՝ Ռոման Գասպարյանի հետ կապված հարուցված քրեական գործի վերաբերյալ:
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում շարունակվում է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ քաղաքացի Ս.Մ.-ին առեւանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
«Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ նշված քրեական գործը հարուցվել է դեռեւս 2014 թվականի հուլիսին, որի շրջանակներում Ռոման Գասպարյանին առաջադրվել է մեղադրանք՝ 2014 թվականի սեպտեմբերին։
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի հանգամանքների բազմակողմանի եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ»: