▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քոչարյանի առանձնատան ուղղությամբ նռնակ նետած Հովհաննես Մուրադյանն ազատ է արձակվել

armtimes.com-ը գրում է.Ռոբերտ Քոչարյանի առանձնատան բակի ուղղությամբ ուսումնական նռնակ նետելու մեջ մեղադրվող 34-ամյա Հովհաննես Մուրադյանը քիչ առաջ ազատ է արձակվել: Այս մասին քիչ առաջ մեր հարցին ի պատասխան ասաց Մուրադյանի պաշտպան Մարինե Ֆարմանյանը՝ հավելելով, որ դատարանը մերժել է նախաքննական մարմնի որոշումը՝ իր պաշտպանյալի նկատմամբ կալանավորում կիրառելու վերաբերյալ: Պաշտպանն ասաց նաեւ, որ իր պաշտպանյալը կգնա ստացիոնար բուժման՝ «Նուբարաշեն» հոգեբուժարանում: Ի դեպ նշենք, որ Մուրադյանի նկատմամբ կալանքը կիրառելու քննիչի միջնորդությանը դատարանը երեք տարբեր որոշումներով է պատասխանել: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին