▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՔՊ-ականները սկսել են նախընտրական պատրաստությունները. թաղ առ թաղ ձայն բերողներ են հավաքագրում

Մինչ հասարակությունը փորձում է ուշքի գալ կապիտուլյացիայից ու ծանր կորուստներից, իշխանությունները զբաղված են հնարավոր արտահերթ ընտրությունների համար ձայն բերող մարդիկ հավաքագրելով:



Տելեգրամի Mediaport ալիքն է գրում ու նշում, որ իրենց տեղեկություններով՝ Փաշինյանը հրահանգել է ՔՊ-ականներին արդեն իսկ սկսել ձայներ ապահովելու գործընթացը։ Խնդիր է դրված վերցնել ՀՀԿ-ի համար աշխատող նախկին ցանցերը:

«Այս պահին իշխանության ներկայացուցիչները շրջում են Երևանի 15 թաղամասում, փորձում են կապ հաստատել թաղային հեղինակությունների, ինչպես իրենք են ասում «տասոֆշիկների» հետ և խոստումների դիմաց վերջիններիս առաջարկում են ձայներ ապահովել Նիկոլ Փաշինյանի համար։

Հանդիպումների ընթացքում նշում են, որ արտահերթ ընտրությունը նախնական որոշել են անցկացնել մայիսին, իսկ եթե մինչ այդ ավարտին չհասցնեն պրոցեսը, կտեղափոխեն հունիս»,-գրում է տելեգրամյան ալիքը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին