▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Рафик послал всех нафиг». Գարիկ Սարգսյանը պարտվել է Ռաֆիկ Անդրեասյանի գյուղում

Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնի Ուրցաձոր գյուղում Գարիկ Սարգսյանը ջախջախիչ պարտություն է կրել:

ՔՊ-ի օգտին քվեարկել է 420 մարդ, իսկ «Հզոր համայնք»-ի օգտին 728, «Հանրապետություն»-ը ստացել է 120 ձայն:

http://asekose.am/filemanager/uploads/2019/09/week-5/Garik_Sargsyan.jpeg

Նշենք, որ «Հզոր համայնք»-ի ցուցակում էր նաև Ուրցաձորի համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանը, որը հեղափոխությունից առաջ հայտնվեց իշխանության թիրախում, նրան հրաժարական պարտադրեցին, սակայն նոր ընտրություններով գյուղը նորից վերադարձրեց իր համայնքապետին:

Ռաֆիկ Անդրեասյանն իր ֆեյսբուքյան էջում այդ առիթով «Рафик послал всех нафиг» հումորային հոլովակն է հրապարակել:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին