▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռամզան Կադիրովը պատրաստ է անձամբ գնալ Ուկրաինա և պաշտպանել բնակչությանը

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ պատրաստ է կամավորականների հետ անձամբ գնալ Ուկրաինա՝ բնակչությանը պաշտպանելու նպատակով:

«Եթե անհրաժեշտություն լինի, ես ինքս պատրաստ եմ գնալ ու պաշտպանել տեղացիներին»,-Կադիրովի խոսքը մեջբերում է Интерфакс-ը:

Նա ողջունել է Վլադիմիր Պուտինի՝ ռուսական զորքը Ուկրաինա մտցնելու որոշումը՝ նշելով, որ այնտեղ այժմ  քաոսային իրավիճակ է տիրում:

«Իրավիճակը, որ ստեղծվել է Ուկրաինայում, քաոսային է, անօրինական: Զինված հանցագործ խմբերը սպառնալիք են թե Ուկրաինայի քաղաքացիների, թե այնտեղ գտնվող ռուսաստանցիների համար:  Մենք ՝շարքայիններս, կընդունենք ու կիրագործենք Գերագույն գլխավոր հրամանատարի ցանկացած որոշում»:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին