Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովը Instagram-ում շնորհավորել Ղրիմի վարչապետ Սերգեյ Ակսյոնովին և Ղրիմի ժողովրդին՝ «իրենց պատմական հայրենիք վերադառնալու կապակցությամբ»:
«Ղրիմի հանրաքվեն կայացավ: Բնակչության մեծ մասը քվեարկեց: Այն ընթացել է առանց խախտումների: Ժողովուրդը ՌԴ-ի կազմ մտնելու հարցին տվեց «այո» պատասխանը: Ես հեռախոսազրույց եմ ունեցել Սերգեյ Ակսյոնովի հետ: Ջերմորեն շնորհավորեցի նրան և ժողովրդին՝ իրենց պատմական հայրենիք վերադառնալու կապակցությամբ»,- գրել է Կադիրովը:
Կադիրովը հայտնել է չեչեն ձեռնարկատերերի՝ Ղրիմին ֆինանսական օգնություն ցուցաբերելու նպատակների մասին: Նրանց մեջ է հայտնի միլիարդատեր Ռուսլան Բայսարովը: