|
Քիչ առաջ կրակոցներ են տեղի ունեցել Երևանում: Չարբախ թաղամասի «Կարմիր բլուր» կոչվող գերեզմանոցի տարածքից Երևանի տարբեր հիվանդանոցներ են տեղափոխվել մի քանի քաղաքացիներ:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, այդ քաղաքացիները ստացել են հրազենային և սուր, կտրող-ծակող առարկայի հարվածից ստացած վնասվածքներ: Այս պահին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները, ինչպես նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը ստեղծել են օպերատիվ-հետախուզական խմբեր և պարզում են, թե որ հիվանդանոցներ են տեղափոխվել վիրավորները: Նշվում է, որ կրակոցները տեղի են ունեցել Կարմիր բլուր գերեզմանի մոտ գործող սգո սրահներից մեկի դիմաց։ Վարկածներից մեկով՝ այս կրակոցները կապ ունեն ամիսներ առաջ Երևանի Մայիսի 9-ի փողոցում հրազենի գործադրմամբ տեղի ունեցած մեկ այլ սպանության հետ: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։ |
«Ռազբորկա» Երևանում․ «Կարմիր բլուր» գերեզմանների մոտ հնչել են կրակոցներ. կան վիրավորներ
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Հասարակություն ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին


