▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռազմիկ Աբրահամյանին չկալանավորելու որոշումը բողոքարկվել է

ՀՀ Դատախազությունը Վերաքննիչ ղատարան է բողոքարկել «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին չկալանավորելու որոշումը։

Հայտնում են Դատախազության հանրային կապերի բաժնից։

Դեկտեմբերի 22-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր Ռազմիկ Աբրահամյանին կալանավորելու միջնորդությունը:

Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը) և 200 հոդվածի 3-րդ կետով (առեւտրային կաշառք):

Հիշեցնենք, որ բացի Ռազմիկ Աբրահամյանից՝ ձերբակալվել էին նաեւ «Հանրապետական» ծննդատան փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը, «Երեւանի մանկան տուն» ՊՈԿԱ-ի տնօրեն Լիանա Կարապետյանը եւ եւս մեկ անձ, Երևանի՝ 1976թ. ծնված բնակչուհի, որի ինքնությունը դեռ հայտնի չէ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին