«Ես կարծում եմ՝ ծանոթ եք ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարությանը, և չուզենալով խորանալ «Իսկանդերի» պատմության մեջ, կարող եմ մի բան ասել, որ ուղղակի պետք է հետևություն անել՝ վարչապետի հայտարարությունը, վարչապետի կողմից ազատման հետ կապված հայտարարությունը, և այսօր, Ռուսաստանի ՊՆ հայտարարությունը, որ «Իսկանդեր» չի կիրառվել։ Այնտեղ նաև նշվում է, որ վարչապետին, միգուցե, ճիշտ չեն զեկուցել,- «Հանրային հեռուստաընկերության» եթերում անդրադառնալով «Իսկանդերի» թեմային, ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ հավելելով,-մեր քաղաքացիներն այս երեք ինֆորմացիները կվերլուծեն և կհասկանան՝ ինչի մասին է խոսքը»։
Պ․ Ղազարյանի ճշտող հարցին, թե, այսինքն, «Իսկանդեր» չի՞ կիրառվել և վարչապետին ճիշտ չե՞ն զեկուցել, ԱԺ փոխնախագահը պատասխանեց․ «Ես չեմ ուզում հիմա դրա մասին խոսել։ Երեք ինֆորմացիան եկեք համադրենք, դնենք իրար կողքի և եզրակացությունները թողնենք հետագային։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ հետո շատ զրուցելու բան կունենանք, և սրա հետ կապված շատ հետաքրքիր ինֆորմացիներ կլինեն, և նույնիսկ կարող է «Իսկանդերով» չսահմանափակվի»։