Ռուսական գլխավոր երկու հեռուստաընկերություններն այսօր անդրադարձել են դեկտեմբերի 2-ին Հայաստան կատարած Վլադիմիր Պուտինի այցին:
Տեսանյութերը կներկայացնենք քիչ ավելի ուշ, իսկ մինչ այդ ռուսական հեռուստաընկերությունների ռեպորտաժների մասին լրագրող Կարմեն Դավթյանն իր տպավորությունները կիսել է ֆեյսբուքյան էջում:
Դրանք` ստորև.
Ուշադիր. ՌՏՌ-ով Պուտին Վլադիմիրի` Հայաստան կատարած այցի մասին են դայլայլում:
Պարզվեց` հայերիս ութսուներկու տոկոսը` առանց Պուտին չի կարում ապրի, քնի... կամ էլ շնչի... մի քանիսն էլ Ֆրանսիայի երեսից չեն քնում, բայց դե միզեր են նրանք, ուստի` հեչ:
Հաջորդը, որ այցից ցույց են տալիս, բնականաբար Պուտինի խոսքերն են, որ մեր տնից`. Կովկասից չի գնալու.... աչքներս մի անգամ էլ լույս:
Հետո քաղաքավարության համար մի երկու խոսք, որ երեկ երկրաշարժի քսանհինգ տարին էր լրանում... որ սահուն անցնեն Գյումրու իրենց ռազմաբազային...
Ամա~ն... ռուս զինվորը մեր թանկագին Աբովյանին է հիշում էս պահիս`ռըսի օրհնված ոտների մասով...
Հիմա հիշեցնում են, որ Գյումրին յուրյանց կայսրը յուր մահացված կնոջ անունով կոչեց Ալեքսանդրապոլ... Հիմա իրենց ինքնաթիռային <մոշչ> են ցույց տալիս մեր Արարատ սարի գլխին...
Ալեսքանդրապո~լ, ռըսի ոտ...
Ցանկացած մեկի աչք ու ականջը, որը կսառի մեր Արարատին... կհասկանա` այլ էներգետիկա ու այլ պատմություն, որ հին է ու օրհնված անքան, որքան ...ոչինչ այս աշխարհում:
Խորհուրդ ռուսի, կամք Աստծո:
Պա քո տիրոջ. հիմա էլ ՕՌՏ-ն է խոսում մեզնից ու Պուտինի հայրիկից:
Սրանք /պա. քո Զեյնալովա` Իռադա. ժամանակ չունեմ քեզ անեմ` դա-դ-դա/ մի քիչ` գազ-մազ, Մաքսային միություն, բայց հիմնականում, իհարկե, մեծ-<շիրոկի> անդրադարձ Պուտին-հայրիկի մեզ մոտ` Ուկրաինայից արած բամբասանքը, որ յուր Ռուսիո կիրակնօրյա վերլուծականների ու ալամ աշխարհի համար էր արված:
ՕՌՏ-ն ժամանակ չունի Գյումրու, Ալեքսանդրապոլի.. եւ այլ թիթիզությունների հետ:
Սրանք տառապում են Մայդանի ցավով.. սրանք հասել-խոսցրել են անգամ Կուստուրիցային... իրեն ես շատ եմ սիրում,.. Կուստուրիցան զգուշացնում է ռուսական ալիքով ուկրաինացիներին` ցուցնալով իրենց կիսման պատմությունը: Բա: