▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռոբերտ Աբաջյանի շնորհիվ իմացա հայի իրական ուժի մասին. Արթուր Ալեքսանյան

Mediamax.sport-ի հետ զրույցում օլիմպիական չեմպիոն  Արթուր Ալեքսանյանը խոսել է Ռոբերտ Աբաջյանի լուսանկարով շապիկ հագնելու պատճառի մասին.

Ապրիլյան դեպքերից հետո էի դեռ որոշել, որ հաղթելու դեպքում անպայման նրա լուսանկարով շապիկ եմ հագնելու: Միայն ընկերս գիտեր այդ մասին, նա էլ պատրաստել էր շապիկը:

Շատ եմ ցանկացել, որ այն մեր բոլոր հերոսների նկարով լինի, բայց, ցավոք, նրանք այնքան շատ են, որ հնարավոր չէր տեղավորել: Ռոբերտի նկարում բոլորն են խտացված:

Երբ իմացա, թե նա ինչ սխրանք է գործել, հենց այդ ժամանակ էլ այդ միտքն առաջացավ: Նրա շնորհիվ ես շատ բան հասկացա, սկսեցի պատկերացնել, թե ինչ հզոր ուժ ունի հայն ու ինչեր կարող է անել:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին