Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշման դեմ բողոքը Վերաքննիչ դատարանում կքննի դատավոր Ալեքսանդր Ազարյանը։ Այս մասին 168.am-ին տեղեկացրին Վերաքննիչ քրեական դատարանից։
Նշենք, որ մինչվարույթային գործերը մակագրվում են դատարանի նախագահի կողմից։

Ի դեպ, Ալեքսանդր Ազարյանը կենսագրական հարուստ փորձ ունի, Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմում։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահը կալանավորվել է 2 ամիս ժամկետով։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ 2008 թ. նրանք այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Հավելենք, որ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին հանդես էր եկել ծավալուն հարցազրույցով, որտեղ իր նկատմամբ քրեական գործը համարել է շինծու:
Կարդացեք նաև՝ Քոչարյանը դժգոհություններ չի ներկայացրել քրեակատարողական հիմնարկի ծառայողների վերաբերմունքից
Սա այն է, ինչ կոչվում է վենդետա. Վիկտոր Սողոմոնյանը` Քոչարյանի կալանավորման մասին
Սա պատվեր է, կարծում եմ՝ մեղավորները գտնվում են դատախազությունում, ՀՔԾ-ում. Ռոբերտ Քոչարյանի պաշտպան
Հարցաքննության գալուց առաջ Ռոբերտ Քոչարյանն իր թիմակիցներին ասել է՝ «գնում է նստելու»
Քոչարյանը ստում է, ստում է ու ստում. Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ
Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. ՀՔԾ
Քանի՞ տարվա ազատազրկում է սպասվում Ռոբերտ Քոչարյանին՝ մեղքն ապացուցելու դեպքում
37 թիվն է դառնում, աբսալյուտնո շինծու մեղադրանք. Քոչարյանը` իրեն ներկայացված մեղադրանքի մասին
Ո՞վ է կազմակերպել «մարտի 1»-ը. Ռոբերտ Քոչարյանն իր տարբերակն է առաջարկում
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի ամբողջական տարբերակը
Վոինը՝ խաբված. Իրավապահները Ռոբերտ Քոչարյանին հանկարծակիի են բերել


