▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագիրը խզելուց հետո հանդես է եկել հայտարարությամբ

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իր առաջին մեկնաբանությունն է տվել Պրեմիեր լիգայի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագիրը վաղաժամկետ խզելուց հետո։

««Մանչեսթեր Յունայթեդի» հետ բանակցություններից հետո մենք փոխադարձ որոշման ենք հանգել՝ խզելու պայմանագիրը։ Ես սիրում եմ «Մանչեսթեր Յունայթեդը» և երկրպագուներին: Կարծես թե, ժամանակն է նոր մարտահրավերի: «Մանչեսթեր Յունայթեդին» ամենալավն եմ մաղթում»,- սոցցանցում Ռոնալդուի խոսքերն է փոխանցում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

«Մանչեսթեր Յունայթեդը» այսօր՝ նոյեմբերի 22-ին է հայտարարել Ռոնալդուի հետ պայմանագիրը խզելու մասին։ 

Հիշեցնենք, որ ավելի վաղ 37-ամյա ֆուտբոլիստը լրագրող Պիրս Մորգանին տված հարցազրույցում հրապարակայնորեն քննադատել էր «Մանչեսթեր Յունայթեդի» մարզչական շտաբը, ղեկավարությունը և քաղաքականությունը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին