ilur.am-ը, հղում անելով Արմինֆո գործակալությանը, գրում է, որ առայժմ չհաստատված տվյալների համաձայն, «Ռոսնեֆտը» ձեռք է բերել «Միկա Լիմիթիդ» ընկերության բոլոր նավթային ակտիվները:
Հայաստանի նավթային բիզնեսին մոտ կանգնած աղբյուրի համաձայն, ձեռք են բերվել «Միկա Լիմիթիդ» ընկերության ոչ միայն ավտոլցակայանները, նավթի բազաները, այլև գրասենյակային տարածքները: Ճիշտ է, այս տեղեկատվության պաշտոնական հաստատում առայժմ չի ստացել:
Ավելի վաղ «Միկա Լիմիթիդ» ընկերության սեփականատեր, հայտնի գործարար Միխայիլ Բաղդասարովը հայտարարել էր իր բոլոր ակտիվներից, այդ թվում նավթային բիզնեսից ձերբազատվելու մտադրության մասին:
Շարունակություն` սկզբնաղբյուր կայքում