▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուբեն Գևորգյանը հերքում է իր հյուրանոցում մարմնավաճառների գոյությունը. yerkir.am

 

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ «երեկ՝ փետրվարի 16-ին` ժամը 23.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի և Մաշտոցի բաժնի ծառայողները Դավիթաշենի 4-րդ թաղամասում գտնվող հյուրանոցային համալիրի տարբեր սենյակներից բաժին են հրավիրել հյուրանոցային համալիր պոռնկությամբ զբաղվելու համար այցելած մարմնավաճառներ` 1983 թ. ծնված Մարինե Ս.-ին, 1974 թ. ծնված Նաիրա Հ.-ին, 1978 թ. ծնված Հայկուհի Մ.-ին և 1983 թ. ծնված Սիրանուշ Վ.-ին:
Պարզվել է նաև, որ նշված սենյակներում հեռուստացույցով հեռարձակվում են պոռնոգրական նյութեր պարունակող ֆիլմեր: Կատարվում է հետաքննություն»:
Yerkir.am-ի տեղեկություններով` նշված հյուրանոցային համալիրը պատկանում է ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի՝ Ծաղիկ Ռուբոյի ընտանիքին:
Yerkir.am-ի հետ զրույցում պատգամավորը նախ հաստատեց, որ իր ընտանիքին պատկանող հյուրանոցային համալիրում երեկ ոստիկանները խուզարկություն են կատարել: «Ստուգողները, սպեցնազը եկել, ստուգել են ու գիշերը գնացել են: Մեր հյուրանոցը հասարակական հանգստի վայր ա, նորմալ հյուրանոց, ի՞նչ պետք ա հայտնաբերեին, ոչինչ էլ չեն հայտնաբերել: Ինչ էլ ասես, կարող են ասել, ում վրա ինչ ասես, կարող են «կարել», օրերն են խառը…»,- հայտարարեց պատգամավորը: Մեր այն դիտարկմանը, որ, բացի ստուգումների մասին հաղորդագրությունից, ոստիկանությունը տեղեկություն է տարածել, որ հյուրանոցից մարմնավաճառների են բաժին հրավիրվել, ԲՀԿ-ական պատգամավորը պատասխանեց, որ իրենց հյուրանոցում մարմնավաճառներ չկան:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ երեկ՝ փետրվարի 16-ին` ժամը 23.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի և Մաշտոցի բաժնի ծառայողները Դավիթաշենի 4-րդ թաղամասում գտնվող Ռուբեն Գևորգյանի՝ Ծաղիկ Ռուբոյի ընտանիքին պատկանող հյուրանոցային համալիրի տարբեր սենյակներից բաժին են հրավիրել հյուրանոցային համալիր պոռնկությամբ զբաղվելու համար այցելած մարմնավաճառներ` 1983 թ. ծնված Մարինե Ս.-ին, 1974 թ. ծնված Նաիրա Հ.-ին, 1978 թ. ծնված Հայկուհի Մ.-ին և 1983 թ. ծնված Սիրանուշ Վ.-ին:
Պարզվել է նաև, որ նշված սենյակներում հեռուստացույցով հեռարձակվում են պոռնոգրական նյութեր պարունակող ֆիլմեր: Կատարվում է հետաքննություն:

Yerkir.am-ի հետ զրույցում պատգամավորը նախ հաստատեց, որ իր ընտանիքին պատկանող հյուրանոցային համալիրում երեկ ոստիկանները խուզարկություն են կատարել: «Ստուգողները, սպեցնազը եկել, ստուգել են ու գիշերը գնացել են: Մեր հյուրանոցը հասարակական հանգստի վայր ա, նորմալ հյուրանոց, ի՞նչ պետք ա հայտնաբերեին, ոչինչ էլ չեն հայտնաբերել: Ինչ էլ ասես, կարող են ասել, ում վրա ինչ ասես, կարող են «կարել», օրերն են խառը…»,- հայտարարեց պատգամավորը:

Կայքի դիտարկմանը, որ, բացի ստուգումների մասին հաղորդագրությունից, ոստիկանությունը տեղեկություն է տարածել, որ հյուրանոցից մարմնավաճառների են բաժին հրավիրվել, ԲՀԿ-ական պատգամավորը պատասխանեց, որ իրենց հյուրանոցում մարմնավաճառներ չկան:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին