▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Երևանում գողություն են կատարել դիվանագիտական ծառայության մեքենայից

Ոստիկանները բացահայտել են քրեակատարողական ծառայության աշխատակիցների ապօրինությունները

«Մելան հորքուր, Նիկոլն ա եկել». Ի՞նչ լսեց վարչապետ Փաշինյանը դռան հետևից՝ Ջերմուկում

Պարզվեց մի շենքը քաղաքապետինն ա, մյուսը` նախկին մարզպետինը. Նիկոլ Փաշինյանը՝ Ջերմուկում

Սերժ Սարգսյանը տուն չի կառուցում. բնակվում է Ձորաղբյուրում

Ջերմուկցիները Նիկոլ Փաշինյանին դիմավորել են «Ամուլսարն առանց հանքի» վանկարկումներով

Ինչ ասում եք՝ լսում եմ, ինչ գրում եք, կարդում եմ, ինչ վիդեո կա՝ նայում եմ․․․Նիկոլ Փաշինյանը՝. . .

Ծխախոտը, սպիրտային խմիչքները, սեղմված գազը և այլ ապրանքներ կթանկանան

Գնացինք Ջերմուկ․․․Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել

Երևանի փոխքաղաքապետը՝ Գյումրիի քաղաքապետի ընտրություններում իշխանության թեկնածու

«Դու քանի՞ գլխանի ես». Սարոյանի ոտքը գետնին չկպած՝ վերցրել-տարել են

Որևէ զինծառայող որևէ լուրջ վնասվածք չի ստացել. Արծրուն Հովհաննիսյանը՝ Տավուշի ավտովթարի մասին

Տավուշում շրջվել է զինծառայողների տեղափոխող բեռնատարը. 11 մարդ տեղափոխվել է հիվանդանոց

Հասանք Ջերմուկ․․․Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է ներկայացրել

Հրայր Թովասյանին կչեզոքացնե՞ն քրեական հետապնդմամբ

Նախկին պաշտոնյանների մասնակցությամբ կոռուպցիոն բնույթի հերթական հանցագործությունն է բացահայտվել

«Ադրբեջանական որոշ կայքերի ուշադրության կենտրոնում եմ»․ Մխիթար Հայրապետյան

Շատ եմ ափսոսում մեծ արդյունքը, որը հստակ տեսանելի էր, ափսոսում եմ սեպտեմբերից սպասվող ամեն մի. . .

Սա մեր ամենակարեւոր ծրագրերից է․ Նիկոլ Փաշինյան

Շնորհավորում եմ բոլորիս․ Նիկոլ Փաշինյանի գրառումը

«Օրենքով գող» Մասիվցի Անդիկի սպանության բոլոր մանրամասները

Դիմելու եմ ոստիկանություն․․․Սոնա Շահգելդյան

Նամակ Պողոսին

Հու-Հու-Հու՝ «Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստների ու ֆուտբոլասերների համատեղ «կատարմամբ»

Ինչպե՞ս ֆուտբոլասերներն արձագանքեցին Արարատ-Արմենիայի հաղթանակին. Խմբային փուլը մոտ է

Զոհրապ Մնացականյանը՝ ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների մասին

Jamiroquai խումբը գալիս է Երևան

«Էդքանը գիտակցում եք, ինքներդ կոկորդ ճղեք». Սոֆյա Հովսեփյան

Եվրոպայի լիգա. «Արարատ-Արմենիա»-«Դյուդելանժ». ՈւՂԻՂ

Ինձ է փոխանցվել Շրջակա միջավայրի նախարարության պատասխանը․ Էդմոն Մարուքյան

Սոնա Աղեկյանը դիմել է ոստիկանություն՝ պահանջելով ներկայացնել իրեն բերման ենթարկելու իրավական հիմքերը

Նիկոլ Փաշինյանը նոր գրառում է կատարել

«Ամուլսարի հանքի չշահագործումը պետբյուջեի վրա որոշակի ազդեցություն կունենա». Ատոմ Ջանջուղազյան

Վենետիկի հանձնաժողովը պատրաստ է խորհրդատվական կարծիք տրամադրել Քոչարյանի գործով. ՍԴ նախագահը. . .

Արայիկ Հարությունյանի հրամանով հաստատվել է, թե որքան է լինելու յուրաքանչյուր դասագրքի համար վճարի չափը

Սառնարանների պահեստում բռնկված հրդեհը չի հաջողվում հանգցնել

Սյունիքի մարզում այրվում է մոտ 115 հա բուսածածկույթ

Այրվում է երկրագնդի ամենախիտ ու ընդարձակ անտառներից մեկը՝ Ամազոնը. Գագիկ Սուրենյան

Կարևոր որոշում կայացրեցինք. Նիկոլ Փաշինյան

Շիրակավան համայնքի երեխեքի ուրախությանը չափ չկա. Զոհրապ Եգանյան

Սուրիկ Խաչատրյանի կրտսեր որդին ճանաչվել է ոչ պիտանի զինծառայության համար

Գեղարքունիքում արձանագրվել է սիբիրյան խոցի հաստատված 8 դեպք

«Մասիվցի Անդիկի» սպանության հեղինակը ՌԴ Գրոզնի շրջանից է. ՀՀ էր եկել սպանությունից 8 օր առաջ.. . .

Սա աննախադեպ որոշում է. Դանիել Իոաննիսյան

Զինծառայողներին արտոնյալ պայմաններով հիպոթեքային վարկեր կտրամադրվեն

Այսօր հայկական ֆուտբոլը մոտենալու է նոր ռեկորդի․ Զոհրապ Եգանյան

Պետք է երաշխավորվի Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտությունը ․Նիկոլ Փաշինյան

Ոստիկանության մի քանի բաժնի պետեր ազատվել են պաշտոններից

Չենք կարող երեխային ասել՝ սպասի տեսնենք՝ մանկապարտեզ կառուցու՞մ ենք, թե չէ․․․Նիկոլ Փաշինյան

Հիվանդության մասին չէինք ցանկանում խոսել. սկանդալային մոդել Անիտա Հարությունյանին ծանր վիճակով. . .

Ռուբեն Հայրապետյանին ուղեկցող ավտոմեքենան մահացու վրաերթի է ենթարկել պայմանագրային զինծառայողին

Արցախում ՀՖՖ նախկին նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի մասնակցությամբ տեղի ունեցած մահացու ելքով ավտովթարը, դատելով ամեն ինչից, փորձ է արվում կոծկել:

 

 

 

 

 

 

Հայկական Ժամանակն է գրում այս մասին ու հիշեցնում, որ մայիսի 24-ին Արցախի Հանրապետության ոստիկանությունը հետեւյալ հաղորդագրությունն էր տարածել. «Մայիսի 23-ին՝ ժամը 14:45-ի սահմաններում, ՀՀ Երեւան քաղաքի բնակիչ, 1992թ. ծնված Հ. Ն-ն վարելով «LEXUS LX 470» մակնիշի ավտոմեքենան, Ասկերան-Ստեփանակերտ ավտոճանապարհի 12-րդ կիլոմետրին վրաերթի է ենթարկել Ասկերանի շրջանի բնակիչ, 1986թ. ծնված Գ. Ս-ին այնուհետեւ շրջել ավտոմեքենան, ինչի հետեւանքով Գ. Ս-ն տեղում մահացել է, իսկ վարորդ Հ. Ն-ն եւ ուղեւորներ՝ ՀՀ Երեւան քաղաքի բնակիչներ՝ 1975թ. ծնված Հ. Ա-ցը, 1975թ.ծնված Ս. Ս-ն եւ Մարտունի քաղաքի բնակիչ, 1990թ. ծնված Է. Ա-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հանրապետական բժշկական կենտրոն», որտեղ նույն օրը ժամը 16:10-ին Է. Ա-ն մահացել է»:

Հենց դեպքի հաջորդ օրը ֆեյսբուք սոցիալական ցանցում օգտատերերից մեկը գրեց, թե վերոնշյալ միջադեպի պատճառն այն է, որ Ռուբեն Հայրապետյանի ավտոշարասույնը եռակի գերազանցել է սահմանված արագությունը:

 

 

 

 

 

 

 

ՀԺ-ն նաև գրում է, որ կայքի՝  Արցախի աղբյուրները մի շարք մանրամասներ են հայտնել միջադեպից: Ավտովթարի զոհ դարձած Գեւորգ Սարուխանյանը Ասկերանի շրջանի Իվանյան գյուղի բնակիչ էր, պայմանագրային հիմունքներով ծառայում էր Արցախի զորամասերից մեկում: Նա ավտոբուսով աշխատանքից գնալիս իջել է տարածքի կանգառում, անցել է ավտոբուսի դիմացի մասով, որպեսզի հակառակ մայթ հասնի, սակայն ավտոբուսի կողքով 2 ամենագնաց չափից դուրս արագ սլացել են։ Առաջինն ավելի արագ է անցել, քան Սարուխանյանն այդ կողմ է հասել, իսկ 2-րդը՝ վերոնշյալ «LEXUS» մակնիշի ավտոմեքենան, վրաերթի է ենթարկել Սարուխանյանին եւ այդ արագության տակ շրջվել է: Ամենագնացի մեջ գտնվող Էրիկ Ավագյանը, որին, ըստ մեր տեղեկությունների, Հայրապետյանի թիկնապահները ճանապարհին են հանդիպել եւ որոշել տեղ հասցնել, մահացել է (նա աշխատել է Արցախի շտապօգնությունում, իսկ հետո՝ Արյունաբանական կենտրոնում, Արցախի Մարտունու շրջանից էր): Վարորդը՝ Հարություն Նազարյանը, եւ մյուս 2 ուղեւորները՝ Երեւան քաղաքի Ավան վարչական շրջանի բնակիչներ Սամվել Սիրեկանյանը եւ Հայկ Ադոնցը, տեղափոխվել են Արցախի «Հանրապետական բժշկական կենտրոն»: Հայկ Ադոնցը շատ վնասվածքներ չի ստացել եւ դուրս է գրվել, իսկ մյուս 2-ը տեղափոխվել են Երեւանի հիվանդանոցներից մեկը։ Մասնավորապես, նրանցից մեկն այս պահին «Էրեբունի» ԲԿ-ում է, ընդունվել է հիվանդանոցի ռեանիմացիոն բաժին՝ ծայրահեղ ծանր վիճակում, բայց վերջին օրերին նրա մոտ դրական դինամիկա է արձանագրվում:  

Ըստ աղբյուրի՝ 2 ամենագնաց ավտոմեքենաներից առաջինում եղել է Ռուբեն Հայրապետյանը, որը վերջին շրջանում ապրում է Շուշիի իր առանձնատանը, իսկ 2-րդ ավտոմեքենան ուղեկցել է նրան։

Կայքի աղբյուրները պնդում են, որ ավտովթարից հետո «տարօրինակ» կերպով անհետացել են վթարված ավտոմեքենայի համարանիշները։ ՀԺ-ին հաջողվեց պարզել, որ մեքենայի վրա ի սկզբանե եղել են «08 LL 888» համարանիշները: Մեզ հաջողվեց գտնել նաեւ լուսանկար, որտեղ երեւում է, որ այդ ավտոմեքենայի ուղեկցությամբ Հայրապետյանը շրջում է Երեւանում:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ ավելին