▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուս պրանկերները Փաշինյանի անունից զանգահարել են ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին

 

 

Ռուս պրանկերներ Վովան (Վլադիմիր Կուզնեցով) եւ Լեքսուսը (Ալեքսեյ Ստոլյարով) այս անգամ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից զանգահարել են ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին:Գրեմինգերը շնորհավորել է Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

 

 

 

 

 

 

 

 

 

«Ես ցանկանում եմ հավաստիացնել, որ ԵԱՀԿ-ն աջակցում է ցանկացած բարեփոխումների, որը մտադիր է իրականացնել Հայաստանը: Մասնավորապես, տեղեկանալով ընտրություններից առաջ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ ձեր ծրագրերի մասին՝ ցանկանում եմ տեղեկացնել, որ ԵԱՀԿ-ն, մասնավորապես Ժողովրդավարական ինստիտուտների ու մարդու իրավունքների գրասենյակը, պատրաստ են աջակցել Ձեր այդ նախաձեռնությունը»,- ասել է Գրեմինգերը:

Վարչապետի անունից պրանկերները հետաքրքրվել են, թե ով է մեղավոր Մինսկի համաձայնությունների չկատարման համար: ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը պատասխանել է, որ պատճառը, թերևս, կողմերի քաղաքական կամքի բացակայությունն է:

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ նախորդ անգամ  Վլադիմիր Կուզնեցովն ու Ալեքսեյ Ստոլյարովը կատակել էին Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնի հետ՝ զանգահարելով նրան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից:

 

Նրանք Ջոնսոնի հետ քննարկել էին Ռուսաստանի մասնակցությունը ՌԴ ԳՀՎ նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման, լրագրող Քսենիա Սոբչակի լոնդոնյան այցի, Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերություններին վերաբերող հարցեր: Կատակի վերջում Ջոնսոնը գլխի է ընկել, որ չի շփվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և վայր է դրել լսափողը:

Կարդացեք նաև` Ով է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի հետ խոսել Նիկոլ Փաշինյանի անունից

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին