aravot.am-ի տեսանյութում. Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանը որոշակի մանրամասներ է հաղորդել երեխայի առողջական վիճակի մասին: Տնօրենը տեղեկացրել է, որ այսօր 12.40-ի շրջանակներում շտապօգնության մեքենայով իրենց մոտ են տեղափոխել արական սեռի երեխայի: Նրա ինքնությունը հաստատող որևէ փաստաթուղթ չի եղել, ուղղակի դատելով երեխայի արտաքին տվյալներից՝ եկել են այն եզրակացության, որ նա 4-5 մինչև 7-8 ամսական է: Նրան հիվանդանոց են տեղափոխել ծայրահեղ ծանր, անգիտակից վիճակում՝ հատկապես կրծքավանդակի ձախ կեսի բազմաթիվ կտրած-ծակած վերքերով: Արտաքին զննումից պարզ է եղել, որ վերքերից մեկը՝ կրծքավանդակից դեպի որովային խոռոչ հատվածում, թափանցող է: Թափանցող վերքի պատճառով կատարվել է վիրահատություն, երեխայի վիճակը գնահատվում է ծանր, բայց կայուն:
Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում